ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աղոթամատույց

Աղոթամատույց
13.04.2023 | 00:01

Արեգակն արդար լույս ճաճանչներով երկիրն է օծում,

Ի խորոց սրտի «Հայր մեր» աղոթքն եմ երկինք առինքնում առավոտ լուսո,

Քաղցրահունչ կապն եմ Քեզ հետ հաստատում, Որդի Աստծո,

Արեգակն արդար լույս ճաճանչներով երկիրն է օծում:

Ակունքը Կենաց, Խոսք-Ճշմարտությամբ կյանք է պարգևում,

Խաչդ շալակիր, նեղ ճանապարհն է՝ փրկության-հուսո,-

Արեգակն արդար լույս ճաճանչներով երկիրն է օծում,

Ի խորոց սրտի «Հայր մեր» աղոթքն եմ երկինք առինքնում առավոտ լուսո:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3099

Մեկնաբանություններ